
Հրթիռային հարված են հասցրել. կան զոհեր և վիրավորներ (փոփոխված)
«Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ»,-այս մասին տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ուղղում. «Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը»,-հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը, կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից պետք է սկսեր հումանիտար հրադադար։
* Արծրուն Հովհաննիսյանի ուղղումից հետո, հոդվածի վերնագիրը փոփոխվել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել