
Ադրբեջանը գրոհ է ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ
Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը, կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից պետք է սկսեր հումանիտար հրադադար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել