
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակի տակ է պահում Հադրութ քաղաքը
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։
ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է։
Նշենք, որ անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը, կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից պետք է սկսեր հումանիտար հրադադար։
Մեկնաբանել