HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մտավորականների քայլերթը դեպի Ֆրանսիայի դեսպանատուն (լուսանկարներ)

Արդեն 3-րդ օրն է՝ մի խումբ մտավորականներ միաբանության երթ են կազմակերպում գերության մեջ հայտնված ու անհետ կորած զինծառայողների հարցերը բարձրաձայնելու նպատակով։

Այսօրվա երթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից, հետո մասնակիցները քայլերթով հասան Ֆրանսիայի դեսպանատուն։ Նրանք նամակ էին պատրաստել, որը ուզում էին հանձնել Ֆրանսիայի դեսպանին։

Ակցիայի մասնակիցների շարքում էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Աշոտ Ղազարյանը, վերջինս լրագրողիների հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպած հավաքը չունի քաղաքական որևէ միտում կամ ուղղվածություն։ «Ես 71 տարեկան եմ, էսքան ժամանակ տեսել, կամ լսե՞լ եք, մի անգամ ես քաղաքականության մեջ լինեմ, կամ խառնվեմ, ես քաղաքականություն կյանքում չեմ սիրել, սա ուղղակի ճիշտ հայի շարժում է, ես մասնակցում եմ, որպեսզի տեսնեմ, թե ինչ կարող ենք անել»,- ասաց նա։

Երթի կազմակերպիչներից ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը քայլերթի մեկնարկից առաջ հայտարարեց, որ այստեղ հավաքված են մարդիկ, որոնք ունեն տարբեր հայացքներ, բայց բոլորի նպատակը մեկն է՝ աջակցել գերության մեջ հայտնված զինվորներին և օր առաջ լուծել նրանց վերադարձի հարցը։ «Այսօր րոպե առաջ պիտի վերադարձնենք մեր տղաներին, մարդիկ, որոնք փորձում են վատաբանել այս հավաքը, կամ սրա տակ գտնել ինչ-որ հոսանքներ, գուցե մտածեն, թե ի՞նչ օգուտ կտա այս հավաքը, հավատացեք կտա, եթե ամբողջ աշխարհով մեր ձայնն ավելի բարձր լսվի, այս հարցն այսօր հրատապ  է»,- ասաց նա։ Վերջինս նշեց, որ վաղը՝ դեկտեմբերի 1-ին, պատրաստվում են քայլերթ կազմակերպել դեպի ԱՄՆ դեսպանատուն, դրանից հետո էլ ՀՀ կառավարություն կդիմեն։

Ֆրանսիայի դեսպանատան առաջ դերասան Հրանտ Թոխատյանը զրուցում էր դեսպանատան ներկայացուցչի հետ, որին էլ փոխանցեց նամակը, ներկայացուցիչը խոստացել է նամակը հենց այսօր փոխանցել դեսպանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter