HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՊԵԿ-ը «ՀԴՄ-ների գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել 

Պետական եկամուտների կոմիտեն վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչական վերաքննիչ դատարանի հոկտեմբերի 28-ի որոշման դեմ, որը վերաբերում էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ ՊԵԿ-ի գործին։ 

Նշենք, որ ՊԵԿ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել էր, և Վարչական դատարանի 2019 թվականի օգոստոսի 6-ի վճիռը թողնվել էր անփոփոխ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Վարչական դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին տրամադրել չինական «Պաքս Թեքնոլոջի» և թայվանական «Միտաք Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերությունների հետ կնքած բոլոր պայմանագրերի պատճենները՝ բացահայտելով այն տեղեկությունները, որոնք, ըստ կառավարության որոշման, համարվում են գաղտնի։

Պետական եկամուտների կոմիտեն վճռաբեկ բողոքում նշել է, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար հիմք են հանդիսացել վերաքննիչ դատարանի թույլ տված դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Մասնավորապես՝ խախտվել են ապացույցների հետազոտման առարկան, ապացույցների տեսակները, ապացույցների ազատ գնահատումը, գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերը և չեն կիրառվել պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք լինելու դրույթները։

«Նշվածն ակնհայտորեն վկայում է իրավունքի զարգացման խնդրի առկայության մասին, և բողոքում բարձրացված հարցերի և վկայակոչված նորմերի վերաբերյալ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանություններն ու վերլուծությունները էական նշանակություն կունենան օրենքի միատեսակ կիրառության իմաստով»,-նշված է վճռաբեկ բողոքում։

Հիշեցնենք, որ այս գործով կառավարությունը գաղտնազերծել էր ՀԴՄ-ների գնման որոշումները, և «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը ՊԵԿ-ից ստացավ գնման պայմանագրերի մի մասը։ Այնուամենայնիվ, Պետական եկամուտների կոմիտեն վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վարչական դատարան՝ օգոստոսի 6-ին հօգուտ «Հետաքննող լրագրողներ»-ի կայացված վճռի դեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter