HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վարդան Այվազյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նրա ձերբակալման որոշումը՝ ճանաչվել ոչ իրավաչափ

Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Դատարանը բավարարել է նաև պաշտպանի բողոքն ու ոչ իրավաչափ ճանաչել Այվազյանին ձերբակալելու որոշումը։

Հիշեցնենք, որ Այվազյանը ձերբակալվել է իշխանությունը յուրացնելու փորձը կազմակերպելու կասկածանքով, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Ձերբակալման դեմ բողոքն ու Այվազյանին կալանավորելու միջնորդությունը քննվել են միասին՝ դատավոր Արտակ Թադևոսյանի վարույթում։

Նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերն, այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն են ստորագրել, մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասը մտել է Ազգային ժողովի շենք, իսկ մարդկանց մի խումբ էլ մուտք է գործել վարչապետի կեցավայր, այնտեղից օծանելիք ու ժամացույց վերցրել։ Այս դեպքերի առթիվ գործերն այս պահին քննվում են մեկ վարույթում, և դրա շրջանակներում քննություն է տարվում նաև իշխանության յուրացման փորձի վերաբերյալ։ Վարդան Այվազյանի մեղադրանքն առնչվում է այս դեպքերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter