HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում մոդուլային ավան են կառուցել

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման մասնագետները մոդուլային զորանոց են բացել Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը (հաղորդագրության մեջ Բերդաշենը նշված է որպես Քարաքենդ՝ ադրբեջանական անվանումով, խմբ․

Նոր մոդուլային ավանը նախատեսված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի 60 զինծառայողի համար։

Զորանոցային ավանը ապահովված է կենսական անհրաժեշտության բոլոր պայմաններով՝ էլեկտրաէներգիա, ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ինչպես նաև անհրաժեշտ կահույքով և կենցաղային տեխնիկայով։

Մոդուլային ավանների տարածքում կան սպորտդահլիճներ՝ արհեստական ծածկով, բաղնիք, բուժկետ, չորանոց, լվացքատուն, ճաշասենյակ, գրասենյակ, ինչպես նաև մթերային պահեստ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսպիսի ավաններ կարող են տեղակայվել ինչպես ցածր ջերմաստիճանով տարածքներում, այնպես էլ՝ տաք կլիմայով։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման մասնագետները այսպիսի մոդուլային ավաններ էին կառուցել նաև Ստեփանակերտում և Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում։

***

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter