HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վլադիմիր Պուտին․ «Ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը»

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը, սահմանների բացումը։ Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ»,- ասել է ՌԴ նախագահը։

Եռակողմ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է նաև, որ ղարաբաղյան հարցում Ռուսաստանն իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային սկզբունքներին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է հետևողականորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների հետ (ԱՄՆ, Ֆրանսիա, խմբ․

Ավելի վաղ՝ այսօրվա եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարը կարծիք էր հայտնել, որ նախադրյալներ են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հարցում ընդգրկուն լուծման հասնելու համար։

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Никольский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter