HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կառավարության շենքը զավթելու փորձի գործով ձերբակալված են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը

Կառավարության շենքը զավթելու փորձի առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալված անձինք են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ձերբակալված անձանց շահերը ներկայացնող փաստաբաններից Միքայել Շխիմյանը։

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք։

Միքայել Շխիմյանն ասաց՝ իրենց պաշտպանյալները ցուցմունքներ չեն տվել, նրանց ձերբակալման դեմ բողոքներ են ներկայացվել դատարան։ Նշենք, որ կասկածյալի կարգավիճակ ունեցող վերը նշված 5 անձանց շահերը պաշտպանելու համար փաստաբանական խումբ է գործում, որոնց թվում են Բենիկ Գալստյանը, Օնիկ Առաքելյանը, Կարինե Խաչատրյանը, Անժելիկա Հակոբյանը։

Շխիմյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ըստ արձանագրության՝ այժմ ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 5 անձինք բերման են ենթարկվել երեկ՝ ժամը 18:00-ին, ժամը 21:00-ին, երբ արդեն լրացել էր նրանց՝ անազատության մեջ գտնվելու երեք ժամը, նրանք շարունակել են պահվել Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նիստերի դահլիճում, իրենք ահազանգել են ՄԻՊ գրասենյակ, որից հետո միայն նրանց թույլ են տվել դուրս գալ շենքից։ Քիչ անց, երբ դեռևս շենքի դիմաց են եղել, ոստիկաններից մեկի միջոցով քննիչը շենք է հրավիրել ու ձերբակալել Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին։

Շխիմյանն ասում է, որ իրենց պաշտպանյալները շենք-շինություն զավթելու մտադրություն չեն ունեցել։

Նշենք, որ երեկ բերման ենթակվածների մեջ է եղել նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նրա պաշտպան Արմեն Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ղազարյանը երեկ ազատ է արձակվել, այս պահին գործով կարգավիճակ չունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter