HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի ապահովագրական ընկերություններից 5-ը հայտնվել է խոշոր հարկատուների ցանկում

Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններից 5-ը հայտնվել է Հանրապետության 2020 թվականի խոշոր հարկատուների ցանկում` միասին վճարելով մոտ 2 մլրդ դրամի հարկեր:

Հայաստանյան ապահովագրական շուկայի խոշորագույն հարկատուն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն է: 2020 թվականին տեղ է գտել խոշորների ցանկի 259-րդ հորիզոնականում՝ պետական բյուջե վճարելով 682.8 մլն դրամի հարկեր: Այն 2019 թվականի համեմատ աճել է 8.1 մլն դրամով կամ 1%-ով:

Ապահովագրական ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ է՝ 587 մլն դրամի հարկերով: Աճը՝ 97.1 մլն դրամ կամ 20%: Ընկերությունը խոշորների ցանկում 299-րդ տեղում է հայտնվել:

Մյուսը «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն է: 2020 թվականին վճարել է 370 մլն դրամի հարկեր՝ խոշորների ցանկում զբաղեցնելով 459-րդ հորիզոնականը: Նշենք, որ 2019 թվականին այս ընկերությունը խոշորների ցանկում չի եղել:

«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն 2020 թվականին վճարել է 184.4 մլն դրամի հարկեր և հայտնվել 868-րդ տեղում: Այս ընկերությունը ևս նախորդ տարի խոշորների ցանկում չի եղել:

Ապահովագրական մյուս խոշոր հարկատուն «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ն է: 2020 թվականի վճարել է 174.4 մլն դրամի  հարկեր՝ նախորդ տարվա համեմատ նվազեցնելով 52 մլն դրամով կամ 23%-ով:

Ինչ վերաբերում է «Ռեսո» ԱՓԲԸ-ին, այն ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին տեղ չի գտել խոշոր հարկատուների ցանկում, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում վճարել է ավելի քիչ հարկ, քան 1000-րդ խոշոր հարկատուն է:

2020-ի տվյալներով՝ 1000-րդ խոշոր հարկատուն «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, որը տարվա ամբողջ ընթացքում վճարել է 156.4 մլն դրամ:

Այսպիսով, խոշոր հարկատուների ցանկում հայտնված 5 ապահովագրական ընկերությունները 2020 թվականին միասին պետական բյուջե են վճարել մոտ 2 մլրդ դրամի հարկեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2020 թվականի ամբողջ ընթացքում պետական բյուջե են վճարել 987 մլրդ 637 մլն դրամի հարկեր: Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների կոմիտեի տվյալների վերլուծությունը, 2019 թվականի համեմատ խոշորների հարկերը կրճատվել են 73.5 մլրդ դրամով կամ 6.9%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter