HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ստանիսլավ Զաս. «Սիրիացի վարձկանները պետք է լքեն Ղարաբաղը»

Սիրիայից ժամանած վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը, նրանց գործունեությունը ՀԱՊԿ անդամ երկրների մոտ՝ ռիսկեր է պարունակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կոլեկտիվ անվտանգության համար։ Այդ մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Մենք ունեինք տեղեկատվություն Սիրիայից ղարաբաղյան հակամարտության գոտում առկա գրոհայինների և նրանց գործողությունների մասին»,- նշել է Զասը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ սիրիացի վարձկանների առկայությունը լուրջ վտանգ է նաև ողջ տարածաշրջանի համար։

Զասն ավելի վաղ հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արձանագրել է Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկանների տեղափոխում, սակայն, ըստ բելառուսցի գեներալի, դժվար է գնահատել այդ գործընթացի մասշտաբները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, բազմիցս հայտարարել են ղարաբաղյան հակամարտության գոտում առկա վարձկանների մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ ավելի քան 300 վարձկաններ Թուրքիայի տարածքով ներթափանցել են տարածաշրջան։ Նա մեղադրել էր Թուրքիային վարձկանների տեղափոխումը կազմակերպելու մեջ։ Վարձկանների առկայության մասին հայտարարել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և համանախագահ երկրների բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Լուսանկարը՝ Sputnik / Виктор Толочко

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter