HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Պատերազմում 2 ոտքը կորցրած Շահեն Բաբայանը պրոթեզավորվել է

Պատերազմում 2 ոտքը կորցրած Շահեն Բաբայանը երեկ՝ փետրվարի 22-ին, պրոթեզավորվել է։ Շահենը վիրավորվել էր հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի մերձակայքում։

Շահենը դեկտեմբերի 1-ից «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում անցնում էր ֆիզիոթերապիայի կուրսեր և ասեղնաբուժություն։

Նա փետրվարի սկզբին պրոթեզավորվելու համար դիմել էր «Ինտերօրթո» Գերմանական պրոթեզավորման կենտրոն։ Փետրվարի 22-ին Շահենին տրամադրել են ժամանակավոր պրոթեզներ, որը նախատեսված է վերջույթների ձևավորման և քայլել սովորեցնելու համար։

Ժամանակավոր պրոթեզների վրա քայլել սովորելուց հետո նրա համար կպատրաստվեն հիմնական պրոթեզներ։

Շահենն այս պահին քայլակով է շարժվում, մեկ շաբաթ անց կանցնի հենակներին, որից հետո որոշ ժամանակ ձեռնափայտով պետք է քայլի, դրանից հետո արդեն կարող է ինքնուրույն քայլել։ Այժմ էլ նա շարունակում է հաճախել «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն, Շահենն ասում է, որ պրոթեզավորվելուն շատ երկար է սպասել։

«Հուսով եմ, որ պրոթեզավորվելուց հետո կկարողանամ անցնել նորմալ կենսակերպի, շուտով գարուն է, գուցե նաև կարողանամ հողագործությամբ զբաղվել, կիրականացնեմ իմ նպատակները, որոնք ոտքերս կորցնելու պատճառով հետաձգվում էին»,- եզրափակեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter