HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլու. «Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին միանալ 3+3 ձևաչափին»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիան փորձում է Վրաստանին համոզել՝ միանալու «3+3» ձևաչափին։

«Հուսանք, որ Վրաստանը կմասնակցի «3+3» ձևաչափին։ Դրանից կշահեն բոլորը»,- նշել է թուրք նախարարը։

Մևլյութ Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ Վրաստանում տեղի է ունեցել կառավարության փոփոխություն, իսկ Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարների Բաքվում նախատեսված հանդիպումը հետաձգվել է։

Դեռ 2021 թվականի հունվարին Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ընդլայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ձևավորելով «3+3» ձևաչափը։

«Մեզ անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Այնպես որ, մենք ծրագրում ենք համագործակցել «3+3» ձևաչափով»,- նշել է Չավուշօղլուն։ «3+3» ձևաչափ ասելով՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ի նկատի ուներ Հայաստանին, Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին, Վրաստանին և Թուրքիային։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանություններ (1)

Jeff
The Armenian genocide continues and the West is silent again because Turkey is supposedly a NATO ally. It is time we face facts. Turkey has been and will be the enemy of the West and its values. This will never change

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter