HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Զինված ուժերի բարեփոխման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի

Վարչապետն այսօր՝ փետրվարի 25-ին որոշում կստորագրի Պաշտպանության նախարարի գլխավորությամբ խումբ ձևավորելու վերաբերյալ, որը կսահմանի զինված ուժերի բարեփոխումների ժամանակացույցը։ Այս մասին Կառավարության փետրվարի 25-ի նիստում՝ մինչ օրակարգային հարցերի քննարկումը, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 8-րդ կետով նախատեսված է զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և մեկնարկ։ 

«Այս գործընթացքում մտադիր ենք է'լ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, և համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ անվտանգային, ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում»,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հույս հայնեց, որ մինչ ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը՝ հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասն իրականություն կդառնա և գործնականորեն կսկսվեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ու որոշումների իրագործումը։

Նա նաև անդրադարձավ Աբու Դաբիում տեղի ունեցած ցուցահանդեսին, որին հայկական կողմի ցուցանմուշները տեղ չէին հասել։

Վարչապետը հայտնեց՝ նշանակել է ծառայողական քննություն, որի արդյունքներով պատասխանատուները ի հայտ կգան և կկանչվեն պատասխանատվության։

«Եթե, իհարկե, պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter