HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Զոլաքար համայնքին պատճառված վնասից 2 մլն դրամ վերականգնվել է․ գործերը դեռ նախաքննության փուլում են

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղական համայնքի աշխատակազմի քարտուղար Մնացական Արուճյանը նախաքննության ժամանակ վերականգնել է համայնքին պատճառված 2 միլիոն դրամ վնասը։ Այս տեղեկությունը «Հետքին» փոխանցեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Քրեական գործը հարուցվել էր Զոլաքարի համայնքապետարանում չարաշահումների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումների հիման վրա։ Մենք գրել էինք, որ համայնքապետ Արսեն Ղազարյանի մերձավորները, որոնք համայնքապետարանում տարբեր պաշտոններ են զբաղեցրել, ՀՀ-ից բացակայելու պայմաններում աշխատավարձ են ստացել։

Մինչ քրեական գործի հարուցումը Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը կտրականապես հերքում էր  աշխատանքի չհաճախած, բայց աշխատավարձ ստացած աշխատողների առկայության փաստը։ «Նման բան չկա, որ գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում և աշխատավարձ են ստացել։ Դիմում են գրել, դուրս են եկել կամ արձակուրդում են եղել»,- մեզ ասել էր Արման Ղազարյանը։

Մեր երկու հրապարակումներում նկարագրված էր համայնքապետի ենթադրյալ չարաշահումների երեք դրվագ։ Մեկն արդեն նշեցինք՝ վերաբերում է աշխատակիցներին, մյուս դրվագով համայնքային հողն օտարվել է համայնքապետի եղբորը, որն էլ այն վարձակալության է տրամադրել հեռահաղորդակցության օպերատորին՝ համայնքին զրկելով էական եկամուտներից։ Երրորդ դրվագով էլ համայնքին պատկանած 1.8 կմ ոռագման ջրի խողովակներն ապամոնտաժվել են ու յուրացվել։ Համայնքին պատճառվել է 16 մլն դրամի վնաս։ 

Դատախազությունից փոխանցեցին, որ խողովակների դրվագով հարուցված քրեական գործը կասեցվել էր, սակայն հսկողություն իրականացնող դատախազը կասեցման որոշումը վերացրել է, և նախաքննությունը շարունակվում է։ Հողի օտարման և վարձակալության դրվագով նույնպես նախաքննություն է ընթանում։ Երեք դեպքով էլ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter