HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Կենտրոն» ՀԸ շենքը ձևափոխվել է, ուստիեւ չի ներառվել նորահայտ հուշարձանի ցանկում

«Կենտրոն» հեռուստաընկերության շենքը Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի նորահայտ հուշարձանախմբի ցանկում չի ներառվել, քանի որ շենքի տեսքն ամբոջությամբ փոխվել է։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Հովհաննես Սանամյանը։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ նորահայտ հուշարձանախմբի քարտեզից «Կենտրոն» հեռուստաընկերության շենքը դուրս են թողել։ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի շենքերը նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել շաբաթներ առաջ։ Որոշմանը կից քարտեզն ուսումնասիրելով՝ պարզել էինք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության շենքը ներառված չէ հուշարձանախմբի ցանկում։

Ըստ «Պատմամշակութային գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Հովհաննես Սանամյանի՝ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը որպես նորահայտ հուշարձան ներառելիս նկատի են ունեցել ֆիզիկայի ինստիտուտի հետ ներկայում քիչ թե շատ առնչվող ու նախնական տեսքը համեմատաբար անխաթար պահպանած շինությունները։ 

«Գիտավանի տարածքում գտնվող «Կենտրոն» հեռուստաընկերության շենքի սեփականաշնորհումից հետո արտաքին ու ներքին տեսքն ամբողջությամբ փոխվել է, մուտքով առանձնացված է և օգտագործվում է ֆիզիկայի ինստիտուտի հետ բոլորովին կապ չունեցող նշանակությամբ։ Այս հանգամանքը նկատի ունենալով՝ գիտավանի համալիրում առկա մի քանի այլ շենքերի ևս չի տրվել նորահայտ հուշարձանի կարգավիճակ»,- նշել է Հովհաննես Սանամյանը։

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացած տարածքում գտնվող մանկապարտեզի օտարման, հետագայում սեփականատիրոջ կողմից վաճառքի հանելու մասին «Հետք»-ը գրել է 2019-ին։ Անդրադարձել ենք նաև բանավանում բարձրահարկի կառուցման նախագծին, որի դեմ բնակիչները բողոքում էին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter