HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մարիա Զախարովա․ «Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»

Ռուսաստանի Դաշնությունը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Այս մասին Говорит Москва ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հարցին, թե Ռուսաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանում իրավիճակի կարգավորման գործում, Զախարովան պատասխանել է, որ դա «ինքնիշխան պետության ներքին գործն է»։

«Մեր դիրքորոշումը հավասարակշռված է, հստակ և միանշանակ, որին մենք հետևում ենք և՛ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, և՛ մեր արտաքին քաղաքականությունում, որն ուղղված է առանձին պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցություն հաստատելուն։ Մեր դիրքորոշումը ներքին գործերին չմիջամտելն է։ Դա (Հայաստանում կատարվողը, խմբ․) ինքնիշխան պետության ներքին գործն է, այդ պետությունում քաղաքական գործընթաց է, այլ գնահատականներ չեն կարող լինել»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին։

Հիշեցնենք, որ 2021թ․ փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչից հետո Փաշինյանը գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն վերջինս այդպես էլ չստորագրեց Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը՝ որոշելով դիմել Սահմանադրական դատարան։

Միևնույն ժամանակ, արդեն մի քանի օր է, ինչ «Հայրենիքի փրկության շարժումը» Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դարպասների մոտ վրաններ է տեղադրել՝ նստացույց և հանրահավաքներ անելով։ Նրանք նույնպես պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետն էլ իր հերթին է հանրահավաքներ ու երթեր անցկացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter