HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վազգեն Մանուկյան․ Վճռական գործերն առջևում են

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում մի շարք հարցերի անդրադարձավ, որոնցից մեկն էլ վերաբերում էր իշխանության հնչեցրած պնդմանը, որ ընդդիմության ակցիաները խոչընդոտում են գերիների վերադարձի գործընթացին. «Տենց էլ տապալվեց պատերազմը, տենց էլ տապալվեց գարիներինը․․․․բերեք մի փաստարկ, որով խոչընդոտվում է գերիների վերադարձը» ,- նշեց Մանուկյանը։

Անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին և հարուցված քրեական գործին՝ Մանուկյանը նշեց, որ նախաքննությունն ավարտվել է, գործը՝ ուղարկվել դատարան, իսկ շարունակության մասին հետագայում կիմանան։ Նա չմեկնաբանեց հնչեցված կոչը՝ նշելով, որ այն իրավաբանների գործն է։ Անդրադառնալով Օնիկ Գասպարյանին ազատելու նախագծի վերաբերյալ նախագահի գործողություններին՝  ասաց, որ կախված է նրանից, թե մինչև ժամը 6-ը նախագահը կբողոքարկի և կդիմի ՍԴ, թե ոչ, և դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ինչ քայլեր կանի։

«Մի բանում ես համոզված եմ, որ բանակը չի նահանջելու, ստեղ մի մարդու հարց չէ, դա Օնիկ Գասպարյանի անձնական հարցը չէ։ Ամբողջ բանակը ընդունում է որպես միասնական կոլեկտիվ հարց, նահանջ չի լինում։ Եթե հրամանագիր լինի, որ հանում է աշխատանքից, ես համոզված եմ, որ բանակը չի ենթարկվելու, մնալու են իրենց տեղերում»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին հանգուցալուծում կլինի, և կտեսնեն գործի շարունակությունը։ «Վճռական գործերը առջևում են։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահել չի կարող, որովհետև օրեցօր ժողովրդի ավելի լայն հատվածներ նրան չեն ընդունում։ Մնում է միայն մի ձև՝ բռնապետություն, բայց բռնապետության անցնելու համար նրան պետք էր բանակը, դրա համար ինքն ուզում էր ջարդել բանակը, բայց չհաջողվեց մինչև հիմա և չի հաջողվի» ,- խոսքը եզրափակեց Մանուկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter