HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մարիա Զախարովա․ «Երևանն ու Բաքուն կառուցողական են տրամադրված»

Երևանն ու Բաքուն կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցով ձևավորված աշխատանքային եռակողմ խմբի շրջանակներում։ Այս մասին մարտի 12-ին կայացած ճեպազրույցին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ցանկանում ենք ընդգծել Բաքվի ու Երևանի կառուցողական տրամադրվածությունը Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գլխավոր առաջադրանքը ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է։

«Մենք հույս ունենք, որ դրական տրամադրվածությունն ու փոխադարձ ընդունելի կետերի փնտրտուքը կգերակշռի ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի մեդիադաշտերում»,- հավելել է Զախարովան։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն ընդունվեց, համաձայն որի՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբ ձևավորվեց՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Աշխատանքային խմբում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter