HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ադրբեջանի ԱԳՆ․ «Պատերազմից հետո ձերբակալված հայ զինծառայողները պետք է պատասխան տան օրենքի առաջ»

2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, իսկ մարտական գործողություններից հետո ձերբակալվածները չեն կարող համարվել ռազմագերի և պետք է պատասխանան տան օրենքի առաջ։ Այս մասին ռուսական РИА Новости պետական գործակալությանը ասել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ավելի վաղ նույնպես հայտարարել էին, թե բոլոր հայ ռամզագերիներին վերադարձրել են, որոնք գերեվարվել էին պատերազմի ընթացքում։ Արձագանքելով մասնավորապես Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը՝ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը ասել էր, որ Բայրամովն իր հայտարարությամբ հակադրվում է Ադրբեջանի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո:

Իսկ Ադրբեջանի արտգործնախարարության այսօրվա հայտարարության մեջ նշվում է հետևյալը․

«Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանի տարածք ուղարկված անձինք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերիներ։ Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն։ Նրանց վերաբերվում են՝ ըստ միջազգային իրավունքի և Ադրբեջանի օրեսնդրության նորմերի։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է բոլոր ձերբակալվածներին, որոնք համարվում էին ռազմագերի»։

Նշենք, որ մի քանի օր առաջ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքի մասին։ Ադրբեջանական կողմի գործողությունները իրավապաշտպան կազմակերպությունը ռազմական հանցագործություն էր որակել։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանցի պաշտոնյաները նկատի ունեն Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտակայքում նոյեմբերի վերջին գերեվարված շիրակցի զինծառայողներին, որոնք մարտական հերթապահություն իրականանելիս են եղել այդ հատվածում։ Մինչև օրս Ադրբեջանից վերադարձվել է 69 ռազմագերի և պահվող այլ անձինք, որոնց թվում եղել են նաև շիրակցի զինծառայողներից։ Ադրբեջանից վերջին վերադարձվածը (մարտի 10-ին) եղել է Մարալ Նաջարյանը, որը Լիբանանի քաղաքացի է և Ադրբեջանից միանգամից տեղափոխվել է Բեյրութ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter