HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քննչական կոմիտեն պատրաստվում է վարձկանության հոդվածով մեղադրվող Սիրիայի քաղաքացիների գործով նախաքննության ավարտ հայտարարել

Քննչական կոմիտեն պատրաստվում է վարձկանության և ռազմական այլ հանցագործությունների հոդվածներով մեղադրվող, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի գործով նախաքննության ավարտ հայտարարել։

Վերջիններիս խափանման միջոց կալանավորումը մեկ ամսով երկարացնելու միջնորդությունները ներկայացվել են գործով մեղադրական  եզրակացություն կազմելու, նախաքննության ավարտ հայտարարելու և պաշտպանական կողմին նյութերին ծանոթանալու ժամանակ տրամադրելու համար։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց մեղադրյալների պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

Նշենք, որ մարտի 22-ի «Հետք»-ի հետ զրույցում Աղաջանյանը հայտնել է, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Յուսեֆ Ալաբեթ  ալ-Հաջիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մեկ ամսով երկարացնելու վերաբերյալ։ Աղաջանյանի խոսքով՝ այս պահին դեռևս միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացվել։

Մյուս մեղադրյալի՝ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերիի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննվել է երեկ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում և բավարարվել։

Հիշեցնենք, որ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին մեղադրվում են վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։ Պատերազմի առնչությամբ քննվող քրեական գործի շրջանակներում նրանք ցուցմունքներ են տվել ու հայտնել, որ ի թիվս այլ վարձկանների՝ իրենք նախ Սիրիա-Թուրքիա սահմանը հատելով՝ հայտնվել են Թուրքիայում։ Երկու մեղադրյալներն էլ հայտնել են, որ թուրքական Քիլիսի անցակետում իրենց չեն ստուգել, և սահմանն անցնելուց հետո իրենք ավտոբուսներով տեղափոխվել են քաղաքացիական օդանավակայան, թուրքական ինքնաթիռով այս օդանավակայանից տեղափոխվել են Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ օդանավակայան, որտեղ նստել են ադրբեջանական ինքնաթիռ և մեկնել Ադրբեջան:

Լուսանկարում՝ աջից՝  Յուսեֆ ալ-Հաջին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter