
Թալիշում զոհված մայոր Գառնիկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով
Մայոր Գառնիկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։ Այս մասին «Հետքին» հայտնել է նրա այրին՝ Սաթենիկ Եղիազարյանը։ Մեդալը ստացել է ավագ որդին՝ Հուսիկը։ «Ասեց՝ մամ, կթողնե՞ս մեդալը ես ստանամ։ Ու անընդհատ ասում է՝ ուզում եմ պապայիս նման լինել»,- նշում է Սաթենիկը։
Մայոր Խաչատրյանը եղել է Մատաղիսի զորամասի ծառայող, զոհվել է հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշում փոխհրաձգության ժամանակ:
Հետմահու պարգեւատրումից բացի՝ Գառնիկ Խաչատրյանի պատվին անվանակոչվել է նաեւ Գեղարքունիքի մարզի նրա հայրենի գյուղի՝ Ակունքի փողոցներից մեկը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել