HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ Փաշինյանի` Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել յոթերորդ պաշտպանական շրջանը

Պատերազմի ընթացքում զորահավաքը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունը անհեթեթություն է: Այս մասին ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցադրմանը: Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը դեռևս նոյեմբերի 19-ին հայտարարել էր, որ վարչապետի հրահանգով զորահավաքը դադարեցվել է:

«Պատկերացնում եք՝ ուղիղ եթերում մարտակոչով եմ հանդես գալիս, հետո հեռախոսը վերցնում, ասում՝ դադարեցրե՛ք զորահավաքը: Այս հայտարարությունն անհեթեթ է, հայտարարության հեղինակը մեծ պրոբլեմ ունի, երբ բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել յոթերորդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում յոթերորդ պաշտպանական շրջանը մնացել է Զինված ուժերի տրամադրության տակ է, և ընդ որում պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ»,- ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև այն քննարկումներին, թե Լելե Թեփեն ազատագրելու հրաման է արձակել, որի հետևանքով 700 զոհ է եղել, և ըստ խոսակցություններ` նման հրաման է տվել, քանի որ այն հանձնել է Սերժ Սարգսյանը:

«Կատարյալ անհեթեթություն է, էդ առաջարկի հեղինակը եղել է գեներալ, ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ և որոշումը կայացրել գեներալ: Եվ էնպիսի գեներալներ, որոնք էդ պահին նման որոշում կայացնելու հնարավորություն ունեցել են: Այո՛, էդ քննարկումների մի հատվածին ես ներկա եմ եղել, մոդերացիա եմ արել խոսակցությունը, բայց սեփական կարծիք չեմ հայտնել»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` պատերազմի բոլոր դրվագները պետք է քննվեն` սկսած իր գործողություններից, սակայն, ըստ նրա` պետք է լինի օբյեկտիվ քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter