HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը շատ են նաև 30-39 տարիքային խմբում. վարակվածների 58%-ը կին է

Այսօր՝ ապրիլի 20-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 667 նոր դեպք, մահացել է կորոնավիրուս ունեցող 24 մարդ։

Ընդհանուր առմամբ՝ այս պահին Հայաստանում թեստավորվել է 942 001 մարդ, կորոնավիրուս է հաստատվել 209 485 հոգու մոտ, ամենաշատը՝ Երևանում, Կոտայքի, Արարատի, Լոռու և Արմավիրի մարզերում,  մահացել է կորոնավիրուս ունեցող 4901 մարդ (կորոնավիրուսից և կորոնավիրուս ունեցող, բայց այլ պատճառով մահեր)։

Այսինքնթեստավորված ամեն 4-րդ քաղաքացու մոտ հաստատվում է կորոնավիրուս, իսկ կորոնավիրուս ունեցող ամեն 43-րդ մարդ մահանում է։ Բացի ռիսկային՝ 65-ից բարձր տարիքից, կորոնավիրուսի դեպքերի թիվը շատ է նաև 30-39 տարեկան մարդկանց շրջանում։

Մահերի ընդհանուր թվի մեջ 20%-ը բաժին է հասնում կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդությունից առաջացած մահերին։

2021թ. մահերի դինամիկան աճել է հատկապես մարտի 17-18-ից։ Թեև հունվար-փետրվար ամիսներին մի քանի օր մահերի թիվն անցել է 10-ը, հիմնականում մինչև մարտի կեսը պահպանվել է մահերի ցածր՝ օրական մինչև 10 ցուցանիշը։

Մենք ուսումնասիրել ենք 2021 թ. հունվարից մինչ օրս հրապարակված կորոնավիրուսային  վիճակագրությունը, գրանցված դեպքերի, մահերի դինամիկան, ինչպես նաև՝ առողջապահության նախարարության մեզ տրամադրած «վերլուծած» տվյալները։

 

Այս տարի կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը գրանցվել են մարտի 24-ին՝ 1257 դեպք, ամենաքիչը՝ հունվարի 24-ին՝ 58 դեպք։ Դեպքերը, 2021 թ. հունվարի սկզբի համեմատ, այսօր աճել են ավելի քան 10 անգամ (հունվարի 1-ին գրանցվել է 60 դեպք, այսօր՝ 667

Կորոնավիրուսից ու կորոնավիրուս ունեցող, բայց այլ պատճառով մահացած մահերի ամենամեծ թիվն այս տարի գրանցվել է ապրիլի 3-ին՝ 37 մարդ։

Առողջապահության նախարարության՝ «Հետք»-ին տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ 2021 թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժման համար նախատեսված 21 բուժհաստատության 2441 տեղերից ազատ է ընդամենը 191 մահճակալ, այսինքն՝ մահճակալային ֆոնդի ընդամենը 8%-ը։

Ամենից շատ ազատ տեղ այս պահին առկա է Երևանի «Մեդլայն կլինիկ»-ում՝ 31 մահճակալ, իսկ կորոնավիրուսային հիվանդներին սպասարկող 7 բուժհաստատություններում մահճակալներն ընդհանրապես սպառվել են, դրանցից են՝ «Արաբկիր բժշկական համալիրը», «Մուրացան» հիվանդանոցային համալիրը, Վանաձորի, Վեդու, ԱպարանիԿապանի  բժշկական կենտրոնները։

Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։

Կորոնավիրուսային իրավիճակ
Infogram

ԱՆ հստակ տվյալներ չի տրամադրում կորոնավիրուսի դեպքերի սեռատարիքային և մարզային բաշխվածության մասին՝ հայտնելով, որ «դեռևս իրականացվում են «համապատասխան վերլուծություններ»։

Այնուամենայնիվ, Հայաստանում կորոնավիրուսի առավել շատ դեպքերը, ըստ նախարարության, գրանցվել են Երևանում, Կոտայքի, Արարատի, Լոռու և Արմավիրի մարզերում։ Հիվանդացածների մեջ սեռային բաշխվածության տոկոսային հարաբերությունն ապրիլի 1-ի դրությամբ հետևյալն է՝ 58%-ը՝ կին, 42%-ը՝ տղամարդ։ Նշենք, որ ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի 193 736 դեպքայսինքն՝ մոտ 112 366 դեպք գրանցվել է կանանց մոտ, 81 370-ը՝ տղամարդկանց (հաշվարկն արվել է ԱՆ տրամադրած տվյալների հիման վրա)։ 

Կորոնավիրուսի հիվանդության առավել շատ դեպքեր գրանցվել են երկու տարիքային խմբերում՝ 60-69 և 30-39։ 

2021 թ. հունվարի 20-ից ի վեր՝ 41-ով ավելացել են նաև երեխաների մոտ կորոնավիրուսի հետեւանքով կավասակիանման համախտանիշի դեպքերը։ Մասնավորապես, մինչև 18 տարեկան երեխաների մոտ դեպքերի թիվը 66-ից հասել է 107-ի։

Նախարարությունը դարձյալ չի տրամադրում երեխաների սեռատարիքային բաշխվածության մասին տեղեկություններ՝ հայտնելով, որ դեռ պետք է «լրացուցիչ վերլուծություն» կատարի։

Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Հայաստանում նախորդ շաբաթվա սկզբին մեկնարկել է պատվաստման լայնածավալ գործընթաց՝ «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter