HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, մայիսի 3-ի հատուկ նիստում վարչապետի ընտրության առաջին փուլն է լինելու: Երկրորդ անգամ վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու է:

«ԲՀԿ-ն չի խաղա իշխանության դաշտում, ոչ մի դեպքում»,-ասաց Աբովյանը:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ այն քննարկումներին, ըստ որի` ճիշտ կլինի, որ խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի թեկնածու առաջադրի:

«Հիշեցնեմ, որ այդ դեպքում Փաշինյանը ստանում է բարոյական իրավունք վերընտրվելու նվազագույնն իր 83 պատգամավորների կողմից և դառնում է փաստացի կրկին վարչապետ: Այդ պարագայում մեկ տարվա ընթացքում իրավական ոչ մի լծակ, օրինակ` անվստահություն հայտնելու կամ պահանջներ դնելու, չկան»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնության էր եկել հունիսի 20-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` պայմանով, որ իր հրաժարականի դեպքում վարչապետի նոր թեկնածու չի առաջադրվի, և երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի:

Աբովյանը հայտնեց, որ ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցելու է միայնակ, ցուցակն էլ գլխավորելու է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter