HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Երկարացվել է կորոնավիրուսի դեմ կիրառվող մի շարք ապրանքների` առանց մաքսատուրքի ներմուծման ժամկետը

Երկարացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման համար կիրառվող մի շարք ապրանքների՝ առանց մաքսատուրք ԵԱՏՄ տարածք ներկրվելու ժամկետը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել այդ արտոնյալ սակագինը պահպանել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Այդ որոշմամբ՝ բժշկական որոշ ապրանքներ ազատվում են ներմուծման մաքսատուրքերի վճարումիցհամաձայն Մաքսային միության հանձնաժողովի՝ 2009 թ. նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7.1.32 կետի։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2021թ. մայիսի 2-ից և տարածվելու է 2021թ ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է բժշկական և ախտահանիչ միջոցների, դեղորայքի, ռեսպիրատորների, պաշտպանիչ ակնոցների, ռետինե ձեռնոցների և այլ բժշկական ապրանքների ու սարքավորումների արտադրության համար կիրառվող բաղադրիչներին և նյութերին, ինչպես նաև՝ հիվանդների տեղափոխման համար նախատեսված բոքսերին և պատգարակներին։

«Ներկայումս համաճարակային իրավիճակն աշխարհում կայուն չէ, այդ պատճառով Միության անդամ երկրները պետք է պատրաստ լինեն COVID-19-ի հետագահնարավոր տարածմանն ու իրավիճակի զարգացման տարբեր տարբերակներին համարժեք արձագանքմանը` հաշվի առնելով, որ համընդհանուր մոտեցում չկա»,- ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Նշենք, որ դեռևս 2020թ հունիս 3-ին որոշում էր ընդունվել, որով զրոյացվել էր կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգտագործվող միանգամյա օգտագործման անհատական պաշտպանիչ միջոցների, դեղագործության, ախտահանիչ միջոցների, ինչպես նաև՝ բժշկական արտադրության մեջ օգտահործվող առանձին նյութերի ներկրման մաքսատուրքը։

Ավելի վաղ՝  2020թ մարտի 16-ին, ԵԱՏՄ № 21 որոշմամբ՝ կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և կանխարգելմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու շրջանակներում ԵՏՀ խորհուրդը արդեն իսկ զրոյացրել էր ներկրվող մի շարք ապրանքերի մաքսատուրքերը, իսկ ԵՏՀ-ի 2020թ մարտի 24-ի թիվ 41 որոշմամբ ՝ սահմանվել էր ԵԱՏՄ երկներից անհատական պաշտպանիչ միջոցների, պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների, բժշկական պարագաների և նյութերի արտահանման արգելք։

Այդ ապրանքներից էին՝ բամբակը, բինտը, բժշկական թանզիֆները (մարլյա), դիմակները, կիսադիմակները, դիմակ-ռեսպիրատորները շնչուղիների պաշտպանության նախատեսված ֆիլտրները, պաշտպանիչ ակնոցները, ախտահանիչ միջոցները, բախիլները, ձեռնոցները և հագուստի առանձին պարագաներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter