HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ ներքին գործն է». Կրեմլն արձագանքել է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների ներքին գործն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա Միացյալ Նահանգների ներքին գործն է»,- լրագրողներին հայտարարել է Պեսկովը․

Շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումն անվանել էր «Ցեղասպանություն»։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բայդենի հայտարարությունը հիմնված է պոպուլիզմի վրա՝ ընդգծելով, որ Թուրքիան հերքում է դա։

Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու նկատառումներով՝ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին իրենց ամենամյա ուղերձներում հիշատակել «Ցեղասպանություն» բառը։ Փոխարենը նրանք կիրառում էին «Մեծ եղեռն» եզրույթը։ ԱՄՆ նախագահներից առաջինը Ռոնալդ Ռեյգանն է 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն անվանել։ Դեռ 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները՝ Ներկայացուցիչների պալատը և Սենատը, ընդունել էին բանաձևեր, որոնք Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերը որակել էին որպես Ցեղասպանություն։

Լուսանկարը՝ Stock Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter