HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դմիտրի Պեսկով․ «Պուտինի հետ զրույցում Փաշինյանը օգնություն չի խնդրել»

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցում օգնության հարց չի քննարկվել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի Խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը խորը մտահոգություն է հայտնել սահմանային իրավիճակի մասին։ Այդ մտահոգությունները կիսվել են նախագահ Պուտինի հետ, և նախագահ Պուտինը հատուկ ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր կետերի կատարումը, հատկապես այն կետի, որտեղ նշվում է հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինն ու Փաշինյանը քննարկե՞լ են ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր։

Նշենք, որ Նիկոլ Փաշինանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել մայիսի 13-ի ուշ երեկոյան։ Նրանք քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը։ Ըստ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով: Կրեմլի հաղորդագրության մեջ, սակայն, ադյպիսի բան նշված է։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե այդ օրը՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Նույն օրը՝ ուշ երեկոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը:

Մայիսի 13-ին էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը արդեն հայտնեց այն մասին, որ ադրբեջանական կողմը կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Այս հայտարարությանը հետևել է ՀՀ Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու համար Հայաստանը դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։

Լուսանկարը՝ Сергей Бобылев/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter