HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արամ Վարդևանյան․ «Կառավարությունն իր որոշումներով ընտրակաշառք է բաժանում»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ գործող կառավարությունն իր որոշումներով ընտրակաշառք է բաժանում։ Այս մասին Վարդևանյանն ասաց դաշինիքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին՝ հրավիրելով նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ուշադրությունը։

Արամ Վարդևանյանը մասնավորապես նկատի ուներ կառավարության որոշումներով մարզային համայնքներին տրամադրվող պետական սուբսիդիաները, գյուղատնտեսական տեխնիկան՝ հարց բարձրաձայնելով, թե ինչու դրանք չեն տրվել, օրինակ՝ 2020 թվականի նոյեմբեր ամսին, այլ 2021 թվականի մայիսին՝ ընտրություններից մեկ ամիս առաջ։

«Հայաստան» դաշինիքի ներկայացուցիչը շեշտեց, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն ու Վենետիկի հանձնաժողովը հստակ պահանջ էին դներ ՀՀ այդ ժամանակվա իշխաննությունների առջև, որ նախընտրական շրջանում ամեն կերպ զերծ մնան խոստումներ տալուց, գործողություններ կատարելուց, որոնք կարող են կապվել նախընտրական գործընթացներին։

Արամ Վարդևանյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը որևէ առնչություն չունի ընտրակաշառք բաժանելու և ցանկացած այլ տեսակի ընտրակեղծարարության հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter