HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Ալավերդու պղնձաձուլարանը պետք է աշխատեցնել»

Ալավերդու պղնձաձուլական գործարանը պետք է աշխատեցնել։ Այս մասին ալավերդիցների հետ նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։ Քոչարյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ պետք է պահել բնապահպանական բոլոր նորմերը։

Երկրորդ նախագահը նշեց, որ իր տեղեկություններով՝ Ալավերդիում բնակիչները բաժանվել են երկու մասի՝ մի մասը ցանկանում է, որ պղնձաձուլարանը չաշխատի՝ հաշվի առնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը, իսկ մյուս մասն ասում է, որ աշխատատեղերը կորցրին։ Քոչարյանը շեշտեց, որ պղնձաձուլարանը վերաբացվել է իր նախագահության տարիներին՝ ներդրողներին համոզել են, որ պղնձաձուլարանը գործարկեն։

«Այստեղ շատ պարզ լուծում կա․ ուղղակի համապատասխան տեխնոլոգիաներ կիրառել և օդը բնապահպանական ստանդարտների մեջ պահել։ Ընդամենը մի քիչ ավել գումար պետք է դրվի մաքրման հատուկ սարքերի համար ու հարցը կբավարարի և՛ բնապահպաններին, և՛ կունենանք աշխատեղեր»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ իր համար զարմանալի է, թե ինչու պետությունը մինչև հիմա չի զբաղվել այդ հարցով, այլ ուղղակի «չորով» փակել է։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ պետությունը պետք է մասնակից դառնա հարցը լուծելուն, այլապես «չորով» բոլոր բիզնեսներն էլ կարելի է փակել։

«Համարում եմ, որ կոմբինատը պետք է աշխատեցնել, բայց պետք է այնպես աշխատեցնել, որ որևէ բնապահպանական հարց Ալավերդի քաղաքում չլինի։ Ինչքան գիտեմ, ընդամենը 1-1,5 միլիոն դոլարի ծախս է։ Պետությունը նույնիսկ այդ 400 աշխատատեղը պահելու համար կարող էր այդ գումարը ինքը դնել»,- ասաց երկրորդ նախագահը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին՝ քարոզարշավի 6-րդ օրը, Լոռու մարզում էր։ Ալավերդուց առաջ դաշինքի ներկայացուցիչները եղել են նաև Սպիտակում,  Ստեփանավանում, Տաշիրում և Վանաձորում։ 

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter