HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի փոխվարչապետ. «Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կվերսկսվի Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո»

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խումբն իր աշխատանքները կշարունակի Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը նա գնահատել է որպես բավական կառուցողական։

«Ինչպես գիտեք, Հայաստանում ընթանում է ընտրական գործընթաց, ձևավորվում է նոր կառավարություն։ Կարծում եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո, եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը։ Մինչ այս պահը տեղի ունեցած հանդիպումներին ցուցաբերվել է կառուցողական մոտեցում»,- Մուստաֆաևի խոսքերը մեջբերել է Trend գործակալությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակը, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը մայիսի 31-ի դրությամբ չի շարունակվում։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ։ Աշխատանքային խումբը զբաղվելու էր տարածաշրջանում տրանսպորտային և  տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով։

2021 թվականի հունվարի 30-ի Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Մոսկվայում կայացել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշել էին ստեղծել փորձագիտական ենթախմբեր:

Լուսանկարը՝ baku.ws-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter