HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արա Ղազարյան. «Շիրակցի 12 գերիներին 6 ամիս դատապարտելը նշանակում է դատարանից ազատ արձակել. պատժի կրման ժամկետը լրացել է»

Բաքվի դատարանը հուլիսի 2-ի երեկոյան հրապարակել է շիրակցի 14 գերիների շինծու գործով դատավճիռը։ Ըստ այդմ 14 գերիներից 2-ը՝ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը դատապարտվել են 4, իսկ մյուս 12 գերիները՝ 6 ամիս ազատազրկման։ Ընդորում, մեղադրող դատախազը դատարանին խնդրել է մեղադրանքից հանել մյուս հոդվածները, որոնք ավելի վաղ ներկայացվել էին հայ գերիներին՝ թողնելով միայն մեկը. պետական սահմանի ապօրինի հատում։

«Հետք»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ 12 գերիներին 6 ամսով դատապարտելը նշանակում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո այդ գերիների ազատ արձակում, քանի որ լրացել է պատժի կրման ժամկետը։ Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ պատժի կրման ժամկետը հաշվարկվում է արգելանքի վերցնելու պահից։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ զինծառայողները գերեվարվել են դեկտեմբերի 13-ին։

Սա նշանակում է, որ եթե հաշվենք դեկտեմբերի 13-ից՝ արգելանքի վերցնելու օրվանից, ապա վեց ամիսը լրացել է հունիսի 13-ին, ինչը նշանակում է, որ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո գերիները ազատ կարձակվեն։

Արա Ղազարյանը նշում է, որ դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո նրանք ուղղակի ազատ կարձակվեն, սակայն հաշվի առնելով այնտեղ առկա թշնամական մթնոլորտը հայերի նկատմամբ, հավանաբար, Ադրբեջանը կկազմակերպի նրանց արտահանձման գործընթացը կամ ուղղակի կվտարի երկրից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter