HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գեղարքունիքի մարզպետ․ «Ռուս զինվորականների մի մասն արդեն մարզում է»

Ռուս զինվորականների մի մասն արդեն իսկ Գեղարքունիքի մարզում է։ Այս մասին Շողակաթ համայնքում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ռուս զինծառայողների տեղակայման համատեղ գործընթաց է գնում և որոշակի փուլից հետո՝ մոտ ժամանակներում, նրանք կտեղակայվեն սահմանին, ինչից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հետ կքաշվեն այդ հատվածներից, որին կհաջորդի բանակցային գործընթացը և կարվեն սահմանային ճշգրտումներ։

Հիշեցնենք, որ մայիս ամսից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ապօրինաբար հատել են Հայաստանի պետական սահմանն ու ներժուժել ՀՀ սուվերեն տարածք՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ։

Գնել Սանոյսանի փոխանցմամբ՝ այս պահին Վերին Շորժայի հատվածում իրավիճակը կայուն է, չնայած որ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում։ 

Գեղարքունիքի մարզպետը հայտնեց, որ մարզի բնակիչներին պատկանող 81 գլուխ անասուն գտնվում է ադրբեջանական տիրապետության տակ։ Դրանք պատկանում են 5 ընտանիքների, որոնց, Սանոսյանի խոսքով, այս ընթացքում որոշակի ֆինանսական աջակցություն են ցուցաբերել, մինչև կհստակեցվի՝ անասուններին կհաջողվի՞ հետ բերել, թե՞ ոչ, և եթե ոչ, ապա «պետությունը ինչ-որ բան կնախաձեռնի»։

Գնել Սանոսյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո մեծ խնդիր է դարձել սահմանային արոտավայրերը և խոտհարքերը օգտագործելը։ Հարցը սրվել է հատկպես մայիսի 13-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք։ Գեղարքունիքի մարզպետը նշում է, որ խոտհունձի սեզոնին ՀՀ զինված ուժերի բանակային կորպուսը լրացուցիչ ուժեր է ներգրավում, որպեսզի սահմանային գյուղերի բնակիչները կարողանան անվտանգ հավաքել հնձած խոտը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից մահացել էր ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Գևորգ Խուրշուդյանը, իսկ մայիսի 27-ին ադրբեջանցիները ՀՀ տարածքից գերեվարել էին հայկական զինված ուժերի 6 զինծառայողների, որոնք ինժերենական աշխատանքներ կատարելիս են եղել։ Նրանցից մի քանիսն արդեն իսկ վերադարձվել է։

Վերին Շորժայի սահմանային հատվածում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև վերջին միջադեպը գրանցվել էր հուլիսի 5-ին։ Ադրբեջանցիների սադրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից թեթև վիրավորում էր ստացել մեկ զինծառայող, իսկ ադրբեջանական կողմը ՀՀ զինված ուժերի տվյալներով, ունեցել էր երկու վիրավոր զինծառայող։ 

Լուսանկարը՝ Վիքիմեդիայից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter