HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր՝ չորրորդ մեդալը բերելով Հայաստանի Օլիմպիական հավաքականին:

Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել էր հուլիսի 25-ին: Նա 1/16 եզրափակչում 5:0 հաշվով պարտության մատնեց Անտիգուդան և Բարբուդան ներկայացնող Ռայան Օլսթոնին:

Հուլիսի 31-ին՝ 1/8 եզրափակչում, նրա մրցակիցը ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն էր, որի նկատմամբ Բաչկովը առավելության հասավ 4:1 հաշվով:

Օգոստոսի 3-ին կայացած քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկովին փորձեց դիմակայել Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուռաիմովը, սակայն հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով բացարձակ հաղթանակ տարավ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալը:

Այսօր կայացած կիսաեզրափակչում, ցավոք, Հովհաննես Բաչկովը 0:5 հաշվով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևսին և դուրս մնաց օլիմպիական ոսկու համար պայքարից՝ միևնույն ժամանակ արդեն պաշտոնապես հաստատելով իր օլիմպիական բրոնզը:

Բաչկովից առաջ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էր դարձել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ:

Այսպիսով, Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ավարտեցին իրենց մրցելույթները Տոկիոյում և հայրենիք կվերադառնան 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:

Լուսանկարը՝ Ueslei Marcelino / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter