HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Կութ և Նորաբակ գյուղերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է

«Այս պահի դրությամբ Կութում ու Գեղամասարում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, գիշերը 23:00-ից հետո կրակոցներ գրեթե չեն եղել, կարելի է ասել, որ խաղաղ է անցել, բայց ես չգիտեմ, եթե այսպես շարունակվի, եթե էլի անընդհատ կրակեն, լավ չի լինի»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Ավետյանը նշեց, որ բնակիչներից ոմանք, որոնք ունեն փոքր երեխաներ, գյուղից դուրս են եկել, բայց բնակիչների տարհանում չի եղել։ «Չես կարող արգելել մարդկանց, իրենց, իրենց երեխայի անվտանգության մասին են մտածում ի՞նչ անես»,-նշեց նա։

Վնասված ենթակառուցվածքների, շինույթյունների մասին խոսելիս Հակոբ Ավետյանը նշեց, որ դեռ պատճառված վնասների մասին տեղեկություն չունի, պատրաստվում է այցելել բնակավայրեր ու հասկանալ, որտեղ ինչ վնասներ են եղել։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 16-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը կրակում է Կութ և Նորաբակ գյուղերի վրա։ Ըստ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի թշնամին կրակոցները սկսել է 17:00-ից ու տևել է մինչև 23:00։

Պաշտպանության նախարարությւոնից որևէ պարզաբանում չենք կարողանում ստանալ։  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter