HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ադրբեջանցիները փակեցին Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը․ քարտեզ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, կեսգիշերին մոտ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փակել են Շուռնուխ-Կարմրաքար համայնքները կապող ճանապարհը։ Դա Երևան-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետություն միջպետական «M2» ճանապարհն է։ Այսօր՝ օգոստոսի 26-ին, ադրբեջանական ուժերը փակել են նաև նույն ճանապարհի Գորիս-Որոտան հատվածը։ Ստացվում է՝ փակ է Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը։

Ճանապարհի արգելափակման մասին հայտարարություններով հանդես են եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Ազգային անվտանգության ծառայությունը։

2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական ուժերն առանց խոչընդոտների հայտնվեցին Գորիս-Կապան ճանապարհի վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter