HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կորոնավիրուսով ծանր և ծայրահեղ ծանր 700 հիվանդ կա

Այս պահին 14 բժշկական կենտրոն սպասարկում է կորոնավիրուսով հիվանդներին։ Ծավալվել է 1500 մահճակալ, որից զբաղված է 1143-ը։ Առողջապահության նախարարությունը պատրաստ է ծավալել մինչև 2600-2700 մահճակալ։ Այս մասին Կառավարության նիստում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացիենտ։ Ընդհանուր հոսպիտալացվածների և ծանր պացիենտների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է։ Հայաստանում, ինչպես այլ երկրներում, այս պահին ակտիվ շրջանառվում է «դելտա» շտամը, որը աչքի է ընկնում ինչպես իր բարձր վարակելիության աստիճանով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով։ Ունենք երիտասարդ պացիենտներ, որոնք որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայում գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- ասաց նա։

Անդրադառնալով պատվաստումներին՝ նախարարը նշեց, որ երեկ իրականացվել է 7114 պատվաստում, ընդհանուր՝ 267 504 պատվաստում։

«Օրական պատվաստման թվով հատել ենք 7000-ը, բավական ակտիվություն ունենք, որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում։ Հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտնում իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը պատվաստված է, հղի է կամ ունի պատվաստման հստակ հակացուցումներ»։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ չինական պատվաստանյութի և AstraZeneca-ի պաշարները բավականեցնում են։ Sputnik-V-ի արտադրական գործընթացների հետ կապված մատակարարման հապաղումներ կային, հաջորդ շաբաթ Հայաստանը կստանա երկրորդ խմբաքանակը։

«Չկա որևէ պոլիկլինիկա, որ գոնե երկու պատվաստանյութ չունենա»,- հայտնեց նախարարը։

Հիշեցնենք, որ երեկ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 522 դրական նոր դեպք, իրականացվել է 6383 թեստավորում։ Գրանցվել է 11 մահ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter