HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական զոհ Արցախում. ՄԻՊ-ը կարծում է՝ ադրբեջանական հենակետերը պետք է հեռացվեն բնակավայրերի մոտից

Մարտակերտ քաղաքի մուտքի մոտ` Աղդամի ճանապարհից դեպի Մարտակերտ ընկած հատվածում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը. նա տրակտորով աշխատում էր իր դաշտում։

«Մարտակերտ քաղաքի ցուցանակից 300 մետր դեպի ներքև է եղել դեպքը, էդ կողմում ադրբեջանցիների դիրքերն են, դիրքերից կրակել են, մի քանի անգամ են կրակել»,-«Հետք»-ին հայտնել է Արցախի ՆԳՆ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Արցախի Մարդու իրավունքերի պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու երկու տարբերակ կա. ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն խաղաղ բնակավայրերին մոտ գտնվող իրենց դիրքերից, իսկ հանցագործություն կատարողները պիտի պատժվեն։

«Ցավոք սրտի, այս հարցը դեռ լուծում չի ստանում, քանի դեռ նման իրավիճակ կա, քանի դեռ ադրբեջանական դիրքերը մոտ են խաղաղ բնակավայրերին նման վտանգ կա, միայն Մարտակերտը չէ, Արցախի 30 բնակավայրերի դեպքում այս խնդիրը կա, ու կարող են թիրախավորել դրանք։ Երկրորդ տարբերակը նման միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելն է՝ կլինի դա քրեական պատասխանատվության ենթարկել, կլինի՝ քաղաքական պատասխանատվության ենթարկել։ Անպատժելիությունը հիմք է հանդիսանում, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի ինչ որ հանցագործություն կատարի ու մնա անպատիժ։ Նման մեխանիզմը պետք է կիրառվի ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում ու ռուս խաղաղապահների միջամտությամբ նաև»,-ասաց ՄԻՊ-ը։

Ստեփանյանի խոսքով՝ Արցախի իրավապահ մարմինների կողմից քրեկան գործեր են հարուցվում, բայց դրանք մնում են անարձագանք միջազգային գործընկերների կողմից։

Առաջիկայում դեպքի առիթով Գեղամ Ստեփանյանը հանդես կգա հայտարարությամբ։

Գլխավոր լուսանկարը՝ Արցախի ՆԳՆ-ի

Լուսանկարում՝ Մարտակերտ քաղաքի դաշտերը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter