HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Գտնվում ենք վարակի բուռն փոխանցման փուլում»․ համաճարակաբան

«Տվյալները խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին։ Թեստերի քանակը բավական մեծ է, բայց նաև բարձր է դրական պատասխանների տոկոսը։ Գիտենք, որ նորման 3/5-ն է, հիմա 5-ից բարձր է, հասնում ենք մինչեւ 16 տոկոս, իսկ սա նշանակում է, որ ոչ բոլոր դեպքերին ենք ախտորոշում»,- այս մասին «Արմենպրես»-ում մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը։

Նրա խոսքով՝ գտնվում ենք վարակի բուռն փոխանցման փուլում, որը մտահոգիչ է, քանի որ հիվանդանոցներում իրենց հոսպիտալացմանը սպասող մարդիկ կան արդեն։

Բադալյանը նշեց, որ կարող է դեֆոլտային վիճակը բերել տներում մահերի շատացմանը, խոսեց դելտա շտամի մասին, այն որակեց ավելի կայուն և ագրեսիվ․ «Մահացությունն այս վիճակով արդեն բարձր է»,- հավելեց համաճարակաբանը։

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ մարդիկ մոռանում են հակահամաճարակային կանոնների մասին։ Նա հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները բուժհաստատություններ գնալիս և պատվասման իրենց հերթին սպասելիս։

Վերջինս նաև նշեց, որ մահաբերության ցուցանիշով տարածաշրջանում առաջատարներից է Հայաստանը, որը պայմանավորված է դելտա շտամի ագրեսիվությամբ։

«Դելտա շտամի առավել տարածված և դոմինանտ դառնալու հետ կապված հղիությունը ևս դարձավ ռիսկային, կան հոսպիտալացված հղիներ»,- ասաց Տեր-Ստեփանյանը, ապա նշեց, որ կորոնավիրուսով այս շրջանում վարակվելը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության և վիժման վտանգի, ինչպես նաև կարող է առաջացնել ներարգանդային թոքաբորբ։

Անդրադառնալով կորոնավիրուսի ախտանիշներին՝ Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ այսօր խոսվում է երկարատև կովիդի մասին, երբ հիվանդի մոտ այն կարող է տևել մինչև 3 ամիս՝ պահպանելով հին ախտանիշները կամ ձեռք բերելով նորերը։

«Հաճախ հանդիպող ախտանիշներից է հևոցը, որը բավականին երկար պահպանվում է պացիենտների մոտ, ինչպես նաև մկանացավերը, հոդացավերը, կոորդիանացիայի խանգարումը, հիշողության անկումը, նյարդաբանական խանգարումները, որոնք հաճախ երկար են պահպանվում»,- նշեց համաճարակաբանը։

Համաճարակաբաններն անդրադարձան վերջին շրջանում պատվաստանյութերի վերաբերյալ քննարկմանը, Տեր-Ստեփանյանի խոսքով՝ բոլոր պատվաստանյութերը կիրառելի են բնակչության համար, և անցել են փորձաքննությունները, բոլոր պատվաստանյութերն անվտանգ են, իսկ պատվաստանյութերից առաջացած ջերմությունը և այլ գործոնները օրգանիզմի ռեակցան են։ Համաճարակաբանները հորդորեցին հետևել ապացուցողական բժշկությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter