HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կմշակվեն մաքսային ակտեր մակնշման և հետագծելիության ենթակա ապրանքների վերահսկման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կմշակի մաքսային ակտեր այն ապրանքների համար, որոնք ենթակա են պարտադիր մակնշման և հետագծելիության դրանք վերահսկելու համար։ 

Այդ ակտերի նպատակը, ըստ Հանձաժողովի, ապրանքների հայտարարագրերի լրացման կանոնների կատարելագործումն է՝ դրանց նկատմամբ վերահսկողությունն ավելի լավը դարձնելու, ինչպես նաև՝ Միության տարածքում պարտադիր մակնշման ենթակա ապրանքների արդյունավետ մաքսային վարչարարության և տեղեկատվական համակարգերով տեղեկությունների փոխանցման ավտոմատացման համար։

Հատկապես վերջին տարիներին ԵԱՏՄ-ում ակտիվորեն մշակվում է ապրանքների մակնշման և հետագծելիության համակարգ, և գնալով ընդլայնվում են մակնշման ենթակա ապրանքների ցանկը։

Օրինակ, մակնշման պահանջներ են սահմանվել մորթյա հագուստի (2015թ նոյեմբերի 23-ի N70, 2015թ. դեկտեմբերի 2-ի N 86 որոշումները, հեղ.), կոշիկների  (ԵՏՀ 2019թ. օգոստոսի 8-ի «Նույնականացման միջոցներով կոշիկների մակնշման ներդրման մասին» N 72 որոշումը, հեղ.), ինչպես նաև՝ օծանելիքի, հարդաջրի, տեսախցիկների, անիվների և նոր անվադողերի, թեթև արդյունաբերության մի շարք ապրանքների համար (ԵՏՀ 2020թ. նոյեմբերի 18-ի N127, 128, 129 և 130 որոշումներ, հեղ.)։ Իսկ 2020թ հուլիսի 1-ից Ռուսաստանում արգելվում է չմակնշված ծխախոտային արտադրանքի վաճառքը։

Բելառուսի և Ղազախստանի կողմից ստացված առաջարկությունների շրջանակում դիտարկվում է մակնշման ենթակա ապրանքների հայտարարագրի 31-րդ սյունակում 13-րդ համարի տեղեկատվությունը նշելու կանոնների հետագա միասնականացման հնարավորությունը:

Դեռևս 2020թ հուլիսի 26-ին «Հետք»-ը գրել էր այն մասին, որ ԵԱՏՄ-ում համակարգ է ներդրվելու, որով բոլոր ապրանքները մակնշվելու են, ինչպես նաև՝ ստեղծվելու է մակնշումների հիմնական համակարգը, որի շնորհիվ հնարավոր է լինելու խուսափել ԵԱՏՄ երկների ազգային մակնշման տարբեր չափանիշների պատճառով առաջացող խնդիրներից, և վերանալու են մակնշմամբ պայմանավորված շուկայական խոչընդոտները։

Հիշեցնենք նաև, որ 2019թ մարտին ապրանքների մակնշման վերաբերյալ ուժի մեջ մտած համաձայնագիրը եղել է շրջանակային փաստաթուղթ, որով սահմանվել են ապրանքների որոշ խմբերի նկատմամբ ԵԱՏՄ տարածքում միասնական մակնշման ներդրման հիմնական կանոնները։

Ապրանքների հայտարարագրերի լրացման կանոնների միասնականացման աշխատանքները կշարունակվեն նաև 2022թ.ին

 

գլխավոր լուսանկարը՝ kodtnved.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter