HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

NASA-ն մեկ տարով հետաձգել է Լուսնի վրա աստղագնացների իջեցումը

Ամերիկյան լուսնային առաքելությունը, որի շրջանակներում նախատեսվում է աստղագնացների իջեցում Երկիր մոլորակի արբանյակ հանդիսացող Լուսնի մակերևույթին, տեղափոխվել է 2025 թվական։ Այդ մասին լրագրողներին հայտնել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը։ 

Դեռ 2020 թվականի սեպտեմբերին գրել էինք, որ ԱՄՆ-ն հայտարարել է 2024 թվականին Լուսին աստղագնացներ ուղարկելու պլանների մասին։ Այդ մասին իր ելույթում հայտարարել էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Հիմա NASA-ի ղեկավարը խոստովանել է, որ 2024 թվականին Լուսնի վրա մարդ իջեցնելու Թրամփի վարչակազմի նպատակը, տեխնիկապես իրագործելի չէր։ Նելսոնը հայտնել է, որ հետաձգվում է ոչ միայն Լուսնի վրա աստղագնացների իջեցումը, այլև ծրագրի մյուս փուլերը։ Մասնավորապես, Երկրի արբանյակ առանց անձնակազմի տիեզերանավի մեկնումը, որն ավելի վաղ նախատեսվում էր իրականացնել 2021 թվականին, տեղափոխվել է 2022 թվականի գարուն:

NASA-ի ղեկավարի խոսքերով՝ պատճառներից մեկը, որ փոփոխվել է լուսնային առաքելության ժամկետները, դարձել է Ջեֆ Բեզոսի Blue Origin-ի և Իլոն Մասկի SpaceX-ի հետ դատական քաշքշուկները։ Դատական վեճի պատճառ էր դարձել լուսնային մոդուլի կառուցման վերաբերյալ պայմանագիրը, որը բաժին էր հասնել SpaceX-ին։ Նելսոնը նշել է, որ դատական գործընթացի պատճառով կորցվել է գրեթե 7 ամիս, որը կարելի էր ծախսել առաքելությանը նախապատրաստվելու վրա։

Լուսանկարը՝ արխիվային/NASA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter