HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանն առաջիկայում կայցելի Իրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Թեհրան։ Այդ մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։ 

Նա նշել է, որ Թուրքիայի նախագահի այցը Իրան կկայանա առաջիկա ժամանակաշրջանում։ «Այսօր մենք թուրք գործընկերոջ հետ քննարկել ենք տարբեր իրադարձություններ, որոնք տեղի են ունենում աշխարհում և տարածաշրջանում։ Թուրքիայի նախագահի` Թեհրան այցի ժամանակ կստորագրվի ճանապարհային քարտեզ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ»,- նշել է Աբդոլահյանը։ 

Իր հերթին Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու երկրների միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ «Այսօր մենք իրանցի գործընկերոջ հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն կապերի զարգացման արագացման վերաբերյալ, քննարկել երկու երկրների միջև միջազգային համագործակցության հեռանկարները»,- նշել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նույն ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան «3+3» ձևաչափի շրջանակներում ցանկանում է համագործակցել Իրանի հետ։ Թուրք դիվանագետի խոսքերով՝ ներկայումս կարևոր է շարունակել երկխոսությունն ու համագործակցությունը տարածաշրջանային հարցերի շուրջ։ «Մենք սերտ համագործակցություն ենք ցանկանում Իրանի հետ՝ Հարավային Կովկասում կայունության համար, նախևառաջ՝ «3+3» ձևաչափով»,- հայտարարել էր Չավուշօղլուն։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ պաշտոնական Թբիլիսին որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ պատճառաբանելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ ANDREAS SOLARO/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter