HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. «Շփման գծում կողմերի միջև լարվածությունը շարունակվում է»

Չնայած ձեռնարկված քայլերին Ղարաբաղում հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է։ Այդ մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ նիստի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում։ «Այդուհանդերձ, չնայած ձեռնարկված քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռևս շարունակվում է լարվածությունը»,- նշել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում։ «Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը և, մասնավորապես, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում դրա ապահովմանը, ապա պետք է նշեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում»,- հավելել է Զասը։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել էր, որ չնայած Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը՝ չի կարելի բացառել, որ Երևանը կարող է օգնության համար դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ «Դժվար է ասել։ Կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշել էր Տողանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է դիմել ՀԱՊԿ-ին օգնության համար, թե իրավիճակի կայունացումից հետո անհրաժեշտությունը նվազել է։

Դեռ նախօրեին էլ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ քարտուղարությունը պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից` Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ: «ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին։ Պաշտոնապես քարտուղարություն հայկական կողմից որևէ դիմում չի ստացվել։ Համարում ենք, որ կոնֆլիկտը պետք է լուծվի միայն խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- նշել էր նա։

Լուսանկարը՝ Sputnik-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter