HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում ՀՀ դեսպանը չի բացառում ՀԱՊԿ-ին դիմելը

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ռուսական РИА Новости-ին հայտարարել է, որ չնայած Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը՝ չի կարելի բացառել, որ Երևանը կարող է օգնության համար դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

«Դժվար է ասել։ Կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշել է Տողանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է դիմել ՀԱՊԿ-ին օգնության համար, թե իրավիճակի կայունացումից հետո անհրաժեշտությունը նվազել է։

Տողանյանը հավելել է, որ չի կարելի բացառել իրադարձությունների որևէ զարգացում։ «Այս պահին իրավիճակը կայուն է»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ից սկսած, հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում դադարեցվել են մարտական գործողությունները։ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ունենք 1 զոհ, 13 գերեվարված անձ, և 24 զինծառայողի հետ կապը կորել է։

Դեռ նախօրեին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ քարտուղարությունը պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից` Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ: «ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին։ Պաշտոնապես քարտուղարություն հայկական կողմից որևէ դիմում չի ստացվել։ Համարում ենք, որ կոնֆլիկտը պետք է լուծվի միայն խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- նշել էր նա։

Լուսանկարը՝ Sputnik-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter