HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կորոնավիրուսից մահացածների թվի տարբերությունը կուսումնասիրվի նաև դատախազությունում

Կորոնավիրուսի իրադրության որոշակի մեղմացում կա, սակայն դեռևս հստակ չէ նոր՝ «օմիկրոն» շտամը ինչ ազդեցություն կարող է ունենալ, պարզ չէ նաև՝ այս շտամի դեպքում պատավաստանյութերի ազդեցությունը ինչպիսին կլինի։ Այս մասին Կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում նոր շտամը դեռևս չի հայտնաբերվել։

Խոսելով պատվաստումների մասին՝ վարչապետը տեղեկացրեց, որ երկու պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 480 000-ի շեմը և մոտենում է 500 000-ին․ 

«Բացի շաբաթ, կիրակի օրերից հաջողվում է օրական 20 000-ից ավելի պատվաստում իրականացնել»,- հայտնեց կառավարության ղեկավարը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ նոր շտամի դեպքում եթե անգամ պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի վարակելիության առումով, միևնույն է՝ հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ հիվանդության դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը։

Ըստ նախարարի՝ նույն մտահոգությունները կային նաև դելտա շտամի ժամանակ․ «Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ՝ արդյունավետության որոշակի նվազման դեպքում, միևնույն է դրանք փրկում են մարդկանց կյանքը, իսկ դա մեր գլխավոր նպատակն է»։

Ավանեսյանը նշեց, որ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 18 տարին լրացած անձանց 40 %-ը, երկրորդը՝  23,9 %-ը։

Նրա խոսքով՝ հոսպիտալացված 2349 քաղաքացիներից 87-ն են պատվաստված։

Անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի և Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսից մահացած անձանց թվերի տարբերությանը՝ Ավանեսյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ուսումնասիրությունները շաարունակվում են, ավարտվելու և ամբղջական պատկերն ունենալու դեպքում, դրանք կհրապարակվեն։

«Արմեդ համակարգի կողմից որոշ տվյալներ ժամանակի ընթացում չեն ներառվել, բայց դրանք թափանցիկ կերպով ցուցադրված են Վիճկոմիտեի ընդհանուր համապարփակ տվալներով, իսկ թե դրա հետ կապված ինչ պատճառնեեր են եղել, ամբողջովին կուսումնադիրվեն և կներկայացվեն»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ երբ Կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, դատախազություն էլ կսկսի ուսումնասիրություն։

«Սկզբունքային կարևոր հարց է՝ պարզել այդտեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ չի եղել։ Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի դատախազությունն ուսումնասիրի, և այս հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինել։ Եթե պարզվի, որ տեխնիկական է, դա էլ առիթ է, որ համակարգի բացերը լրացնենք»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ կորոնավիրուսից մահացածների թիվն առնվազն 1000-ով ավելի է, քան Առողջապահության նախարարութունը հաղորդում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter