
Կորոնավիրուսային մահերի վիճակագրության հերթական շփոթությունը
Վիճակագրական կոմիտեն երեկ՝ դեկտեմբերի 6-ին, հրապարակել է 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված մահերի վիճակագրությունը։ Նշյալ ժամանակահատվածում երկրում գրանցվել է 27 հզր 136 մահ, որից 3755-ը (13.8%) կորոնավիրուսի պատճառով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հոկտեմբեր ամսին Covid-19-ի հետևանքով մահացել է 794 մարդ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մահացել է 1040 մարդ։ Երկու պաշտոնական մարմնի հրապարակած տվյալները այս անգամ ևս հակասում են իրար․ մահերի տարբերությունը 246 է։
Հիշեցնենք, որ սա, կորոնավիրուսի մահերի հետ կապված, վիճակագրական առաջին խառնաշփոթը չէ։ Ավելի վաղ «Հետքը» անդրադարձել էր տվյալների այդ հակասությանը։ Նոյեմբերի 25-ի Կառավարության նիստի ժամանակ այս տարբերությանն էր անդրադարձել նաև վարչապետը՝ ասելով, որ հարցը պարզելու համար նշանակված է քննություն։ Այդ քննության արդյունքները, փաստորեն, առայժմ տեսանելի չեն։
Մեկնաբանել