HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի ԱԳՆ. «3+3 ձևաչափի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում»

Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Այդ մասին նշվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Այն կանցկացվի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։

««3+3» ձեւաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը, որն առաջարկվել է մեր նախագահի և Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևի կողմից, Հարավային Կովկասում կուռ խաղաղության և կայունության ապահովման համար, տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում»,- նշվում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դրան կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները։ Թուրքական պատվիրակությունը կգլխավորի այդ երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը։

Հայկական կողմը դեռևս պաշտոնապես չի արձագանքել այս հայտարարությանը։ Նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում է, որտեղ մասնակցում է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:

Նախօրեին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափին, բայց պայմանով, որ այնտեղ չեն քննարկվի այնպիսի հարցեր, որոնք արդեն իսկ քննարկվում են այլ հարթակներում։

«Առիթ ենք ունեցել մի քանի անգամ ասել, որ «3+3» ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում, չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակերտը: Եվ առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի ֆորմատի նման հանդիպում է տեղի ունենալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Այդուհանդերձ, Փաշինյանը չէր հստակեցրել, թե որ փոխնախարարը կմասնակցի։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանություններ (1)

Anto Pashayan
I wish a journalist would sat what I've noticed over the last few decades. When a Turkish leader says something about Armenia,despite a naive reaction from the Armenian press,it usually happens. I wonder how long until Russia cedes the sphere of influence in the caucasus.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter