HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջնագծի բուժակը. «Բոլոր ժամկետային զինծառայողները կռվել են առյուծի նման՝ մինչև վերջ»

«Սեպտեմբերի 27-ին կենդանիների վակցինացիա էի անում։ Եղբայրս զանգեց, թե՝ պատերազմը սկսվել ա։ Արագ վերջացրի, ընկերս զանգեց, պատրաստվեցինք, գնացինք Հադրութ։ Ուշ ժամի հասանք, մտանք զինկոմիսարիատ, ընկերս հոսպիտալում մի ժամանակ վարորդ էր աշխատել, իրան գրեցին վարորդ, ինձ էլ, քանի որ մասնագիտությունս բժշկության հետ մոտիկ ա, բուժակ նշանակեցին, ու ամեն ինչ սկսվեց»,-պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի բուժակ Խաչիկ Ավագյանը։

Խաչիկ Ավագյանը մասնագիտությամբ անասնաբույժ է, պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծի տարբեր հատվածներում՝ Հադրութում, Ջրականում, Կարմիր Շուկայում ու հարակից գյուղերում։ Հոկտեմբերի 2-ին վիրավորվել է Ջրականում։ Հոկտեմբերի 17-ին հիվանդանոցից իր ցանկությամբ դուրս է գրվել ու կրկին մեկնել առաջնագիծ, այս անգամ՝ Կարմիր Շուկա։ Նոյեմբերի առաջին օրերից եղել է Թաղավարդում։

Խաչիկի ընտանիքը 1999 թվականին տեղափոխվել է Արցախ Հադրութի շրջանի Առաքել համայնքի Սարալանջ գյուղ։ Մինչ այդ նրանք ապրում էին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Խաչիկի հայրը պահեստային սպա է, Խաչիկն ու 3 եղբայրները փոքրուց ծանոթ են եղել ռազմական գոործին։ Բոլորն էլ մասնակցել են 44-օրյա պատերազմին։

2018 թվականին Խաչիկը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից աշխատանքի առաջարկ է ստանում ու Սարալանջից նորից տեղափոխվում է Մարմարաշեն։ Մինչ 2020-ի սեպտեմբեր Նոր Խարբերդում աշխատում էր որպես անասնաբույժ, համատեղությամբ էլ Մասիս քաղաքի բանկերից մեկի անվտանգության ծառայող էր։

Պատերազմից հետո, երբ հարազատ գյուղը՝ Սարալանջն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, Խաչիկը որոշել է մնալ Ստեփանակերտում։ Նրա ընկերներից մեկը՝ Նորայր Մուսայելյանը, Խաչիկին ժամանակավոր կացարան է տրամադրել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter