HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դահուկավազքի 10 կիլոմետրում Կատյա Գալստյանը 74-րդն էր, Անգելինա Մուրադյանը՝ 94-րդը

Պեկինում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր կայացավ կանանց դահուկավազքի 10 կիլոմետր մրցաձևը դասական ոճում, որտեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ 29-ամյա Կատյա Գալստյանն ու 18-ամյա Անգելինա Մուրադյանը։

10 կիլոմետր դահուկավազքի մրցաձևին մասնակցում էր 98 մարզիկ։ Կատյա Գալստյանն այդ տարածությունը հաղթահարեց 34 րոպե 37․5 վայրկյանում և զբաղեցրեց 74-րդ հորիզոնականը, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 39 րոպե 43․4 վրկ արդյունքով գրավեց 94-րդ տեղը։

Անզիջում պայքար ծավալվեց ոսկե մեդալի համար և ի վերջո այն բաժին հասավ նորվեգուհի Թերեզա Յոհաուգին, որը 10 կմ տարածությունն անցավ 28 րոպե 6․3 վայրկյանում։ Նրան ընդամենը 0․4 վայրկյան զիջեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կերտու Նիսկանենը և դարձավ արծաթե մեդալակիր։ Բրոզնը ևս բաժին հասավ ֆինն մարզուհու՝ Կրիստա Պարմակոսկուն, որը 10 կմ-ն հաղթահարեց 28 րոպե 37․8 վայրկյանում։

Հիշեցնենք, որ Կատյա Գալստյանը փետրվարի 8-ին մրցել էր նաև սպրինտում (արագավազք, 1500մ)։ 91 մարզւոհիների մեջ նա զբաղեցրել էր 80-րդ հորիզոնականը և չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը։

Իսկ ավելի վաղը դահուկավազորդ Միքայել Միքայելյանը սկիաթլոնում (15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ) 70 մարզիկների մեջ զբաղցրել էր 47-րդ տեղը։ Միքայելյանը վաղը՝ փետրվարի 11-ին, կմրցի նաև դահուկավազքի 15 կմ դասական ոճում։

Լուսանկարում ձախից՝ Կատյա Գալստյանը / © ՀԱՕԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter