HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զելենսկին կոչ է արել փետրվարի 16-ի հնարավոր ներխուժման վերաբերյալ ապացույցներ տրամադրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, շաբաթ օրը լրագրողների հետ շփման ժամանակ, խնդրել է տրամադրել տեղեկատվություն փետրվարի 16-ին Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ, եթե այդպիսին կա։ Ընդորում, նա ընդգծել է, որ տեղեկատվական հարթությունում շատ են հնարավոր ներխուժման թեմային վերաբերող տվյալները։

«Եթե ձեր կամ մեկ այլ մարդկանց մոտ կա լրացուցիչ տեղեկատվություն ամսի 16-ից սկսած Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության 100 %-անոց ներխուժման մասին, տվեք մեզ, խնդրում եմ, այդպիսի տեղեկատվություն»,- հայտարարել է Զելենսկին։ 

Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ այդ թեմայով տեղեկատվությունը հանրային հարթակներում բավականին շատ է։ «Ես կարծում եմ, որ այսօր տեղեկատվական հարթությունում Ռուսաստանի Դաշնության կողմից խորը լայնամասշտաբ պատերազմի վերաբերյալ շատ տեղեկատվություն կա, նույնիսկ արդեն կոնկրետ ամսաթվեր են ասում։ Մենք հասկանում ենք բոլոր ռիսկերը, հասկանում ենք, որ այդ ռիսկերը կան»,- նշել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է պատրաստ լինի ցանկացած քայլի, ցանկացած սահմանից։ 

«Մենք ձեզ հետ հասկանում ենք, որ չակերտավոր անակնկալները կարող են ցանկացած պահի լինել, այդ իսկ պատճառով մենք պետք է մեր հույսը դնենք մեր ուժերի վրա։ Մենք հասկանում ենք, որ այդպիսի բաները լինում են առանց նախազգուշացման, և մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սահմանից ցանկացած քայլի»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին, պատասխանելով ներխուժման հնարավոր սպառնալիքի վերաբերյալ հարցին, ընդգծել է, որ չի կարող հաստատել մի բան, որը դեռ չի եղել և հիշեցրել, որ «այսօր դեռևս լայնամասշտաբ պատերազմ չկա»։ Նա նշել է, որ վստահում է ուկրաինական հետախուզության աշխատանքներին, ինչպես նաև հույս դնում դիվանագիտության վրա։ «Մենք կարծում ենք, որ դիվանագիտական ճանապարհը դա ապասրման և ապաբռնազավթման միակ ճանապարհն է»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին գերմանական Der Spiegel-ը, հղում անելով բարձրաստիճան իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ առաջիկա չորեքշաբթի օրը՝ փետրվարի 16-ին Ռուսաստանն արդեն կարող է սկսել իր ներխուժումն Ուկրաինա։

Նախագահ Ջո Բայդենի օգնականները պաշտոնապես չէին հաստատել այս տեղեկատվությունը, բայց և չէին բացառել հավանականությունը, որ «ներխուժումը կարող է սկսվել մինչև Պեկինում Ձմեռային օլիմպիական խաղերի ավարտը՝ փետրվարի 20-ը»։ 

Մեկ օրվա ընթացքում առնվազն 17 երկիր իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան, ինչը պայմանավորված է այդ երկիր Ռուսաստանի հնարավոր ներխուժման հետ։ Հայտարարությունները տարածվել են Սպիտակ տան այն հայտարարությունից հետո, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը կարող ներխուժումը սկսել ցանկացած ժամանակ։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հավանական ամսաթիվ է նշում փետրվարի 16-ը։ 

Այդ երկրների թվում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Բելգիան, Հունաստանը, Իսրայելը, Կանադան, Լատվիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ֆինլանդիան, Մոնտենեգրոն, Էստոնիան, Ճապոնիան և Հարավային Կորեան։ 

Լուսանկարը՝ արխիվային/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter